Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գրան պրի` հայ երգչին

Գրան պրի` հայ երգչին
08.04.2013 | 17:05

Հայ դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանը Իսպանիայում անցկացվող «Կոստաբրավա» միջազգային փառատոնում արժանացել է գրան պրի մրցանակի: Փառատոնում ներկայացրել է երեք երգ, այդ թվում` «Էրեբունի-Երևանը»:

Կարեն Զոհրաբյանը անցյալ տարի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացվող միջազգային փառատոնում գրավել է առաջին տեղը: Այժմ պատրաստվում է մասնակցելու կրկին Բուլղարիայում անցկացվելիք «Մորֆեստ» փառատոնին, որը տեղի կունենա մայիսին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ